Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ ներկայացուցչի վկայությամբ՝ ադրբեջանցիները պատսպարվում են Իրանի սահմանով


ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները արդեն երկրորդ օրն է սկսել են դիմել ակնհայտ սադրանքների, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել», - ընդգծում է Հովհաննիսյանը:

Նրա համոզմամբ՝ այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ, չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: «Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից», - գրում է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ պաշտոնական Թեհրանը սպառնացել է կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։

XS
SM
MD
LG