Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հաղորդում է` Շուշիում մի քանի լրագրողներ են վիրավորվել


Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է, որ Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է, Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով ռուս լրագրողին վիրահատում են:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ հավելել է, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած ռուս լրագրողը Յուրի Պետրովիչ Կատյոնկն է, ում կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG