Մատչելիության հղումներ

Ըստ Արցախի ՊԲ-ի, ադրբեջանական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք չեզոքացվել են


Այսօր ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով ադրբեջանական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:

«Մասնավորապես Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է», - ասված է հայտարարությունում:

ՊԲ-ն հայտնում է, որ ներկայումս շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG