Մատչելիության հղումներ

Լարվածությունն առաջնագծում պահպանվում է, հայտնում է ՊՆ խոսնակը


Ըստ Շուշան Ստեփանյանի, հրետանային և ականանետային փոխհրաձգություն է

Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Սետփանյանը:

«Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ», - Ֆեյսբուքում գրել է Ստեփանյանը:

ՊՆ խոսնակը նաև հայտնում է, որ «ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG