Մատչելիության հղումներ

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանում են Շուշին, հայտնում է ԼՂ ՊԲ ներկայացուցիչը


Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են Շուշի բերդաքաղաքը, հայտնեց Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը:

«Օրվա ընթացքում հակառակորդը գրոհներ է կազմակերպել Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել են մեծ կորուստներ: Այդ հատվածում մեր ստորաբաժանումներին հաջողվել է գերեվարել երկու ադրբեջանցի զինծառայողների», - ասաց Սարումյանը:

Նա հայտնեց, որ ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է ձեռնարկել նաև ռազմաճակատի մյուս հատվածներում, նշելով՝ «յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր»:

Անդրադառնալով ռուսական ռազմական ուղղաթիռի խոցմանը, ՊԲ ներկայացուցիչն ասաց, որ ուղղաթիռն ուղեկցել է ռուսական ռազմաբազայի ավտոշարասյանը, խոցվել է Նախիջևանի կողմից արձակված հրթիռից:

XS
SM
MD
LG