Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Եվրամիության վստահելի գործընկերն է․ ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար


Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոն, արխիվ
Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոն, արխիվ

Ադրբեջանի շնորհիվ Եվրոպային հաջողվել է հաղթահարել ձմեռը գազի կիսով չափ լցված պահեստներով և գալիք ձմռան դրական հեռանկարով, հայտարարել է Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովի հետ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո:

«Մենք դրան հասել ենք ԵՄ քաղաքացիների և մեր վստահելի գործընկերների գործողությունների շնորհիվ, ինչպիսին է Ադրբեջանը։ Մենք երկուսս էլ վճռական ենք՝ իրականացնելու մեր ռազմավարական գործընկերությունը», - թվիթերյան գրառման մեջ ընդգծել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը։

XS
SM
MD
LG