Մատչելիության հղումներ

«Մարտական եղբայրության» 6 անդամներն ազատ են արձակվել․ ՔԿ


Օրերս ձերբակալված «Մարտական եղբայրության» 6 անդամներն ազատ են արձակվել, «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Երեք օր անազատության մեջ մնացած «Մարտական եղբայրության» ղեկավար Հրանտ Տեր-Աբրահամյանի ու մյուսների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքեր չեն եղել:

Նրանք ձերբակալվել էին Տավուշում քաղաքացիների կողմից փողոցներ փակելու ընթացքում:

«Մարտական եղբայրության» անդամներից այժմ կալանավորված է Արման Պետրոսյանը, որը մեղադրվում է խմբի կազմում խուլիգանության համար:

Ըստ քննչականի՝ նա խոչընդոտել է փակված փողոցում ԵԿՄ-ի «Ուազ»-ի տեղաշարժը:

XS
SM
MD
LG