Մատչելիության հղումներ

Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարին պետական հողերի ապօրինի յուրացման մեղադրանք է ներկայացվել


Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Միկոլա Սոլսկին, արխիվ:
Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Միկոլա Սոլսկին, արխիվ:

Ուկրաինայի գերագույն հակակոռուպցիոն դատարանի վճռով պետական հողերի ապօրինի յուրացման համար կասկածվող գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Սոլսկին մինչև հունիսի 26-ը կմնա կալանքի տակ:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության փոխանցմամբ, Սոլսկին ունի 75 միլիոն գրիվնայի (1,9 միլիոն դոլար) չափով գրավ վճարելու և կալանքից դուրս գալու հնարավորություն: Փաստաբան Նազար Կուլչիցկին ասել էր, որ հիմա կազմակերպվում է դրամահավաք, և եթե հնարավոր լինի հավաքել պահանջված գումարն, ապա այն կգրավադրվի, և նախարարը դուրս կգա ժամանակավոր պահման քրեակատարողական հիմնարկից:

44-ամյա Սոլսկին Վլադիմիր Զելենսկու կառավարության առաջին անդամն է, ով պաշտոնապես մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Նա հերքում է մեղադրանքը և խոստանում է համագործակցել քննիչների հետ:

Երեկ Սոլսկին հրաժարական է տվել նախարարի պաշտոնից։ Այդ մասին սոցցանցում հայտնել է խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG