Մատչելիության հղումներ

Բայրամովը ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ։

Բայրամովն ի թիվս այլ հարցերի, մանրամասնորեն տեղեկացրել է տարածաշրջանի ներկայիս իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին և ներկայացրել այդ հարցերում Ադրբեջանի մոտեցումները։ Հեռախոսազրույցի մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG