Մատչելիության հղումներ

Վրաստանի պատրիարքը համախմբման կոչ է արել


Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը Սուրբ Հարությանի տոնի իր ուղերձում անդրադարձել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամին՝ կոչ անելով համախմբվել հայրենիքի հանդեպ սիրո շուրջ։

«Չնայած երկրում տիրող առճակատմանը և ծանր իրավիճակին՝ մեզ պետք է միավորի սերը դեպի հայրենիքը, և, չնայած տարբեր հայացքներին, պետք է կարողանանք խաղաղ ապրել միասին», - ասված է նրա ուղերձում։

Զատկի տոնն այս տարի Վրաստանում նշվում է լայնածավալ ցույցերի ֆոնին։ Ցուցարարների հիմնական պահանջն է չընդունել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, որ նրանք անվանում են ռուսական օրենքի կրկնություն, և որը, ըստ ընդդիմադիրների, սպառնում է երկրի եվրատլանտյան ինտեգրմանը։ Այն երկու ընթերցում արդեն անցել է։

Վրաց ուղղափառ եկեղեցին ավելի վաղ հայտարարություն էր տարածել ոստիկանության և ցույցերի մասնակիցների միջև բախումների վերաբերյալ և իշխանությանն ու ընդդիմությանը բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ արել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG